Պաշտոնական Լոնդոնը գործընկերների հետ միասին դիտարկում է հարցը, թե ինչպես կարելի է պատասխանատվության ենթարկել ՌԴ-ին` Սիրիայում իրավիճակի սրման համար, գրում է interfax-ը:
«Մեզ համար պարզ է, որ Ռուսաստանի գործողությունները հակամարտության երկարաձգման են տանում, ինչպես նաև սիրիացիների տառապանքների շարունակման: Մենք գործընկերների հետ քննարկում ենք` ինչ կերպ պատասխանատվության ենթարկել ՌԴ-ին»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի դեսպանն` արձագանքելով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ հարցին:
Դեսպանը նշել է նաև, որ ներկա պահին Լոնդոնը զենք չի տրամադրում Սիրիայի հակամարտության ոչ մի կողմին: