Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պատերազմը Սիրիայում վտանգավոր է ամբողջ աշխարհի համար. ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար

16:05, ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2016 թ.
Պատերազմը Սիրիայում վտանգավոր է ամբողջ աշխարհի համար. ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար

Սիրիայի հակամարտության բոլոր կողմերը պետք է հասկանան, որ պատերազմն անհրաժեշտ է կանգնեցնել, քանի որ այն վտանգավոր է ամբողջ աշխարհի համար, հայտարարել է ՄԱԿ-ի ապագա գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
     «Այդ պատերազմը կապված է գլոբալ ահաբեկչության հետ: Ժամանակն է մի կողմ դնել մեր շահերը և օրինականության վերաբերյալ մեր մտահոգությունները, որոնք կարող են լինել յուրաքանչյուր երկրի մոտ, և միասին հասնել այն գիտակցության, որ այդ հակամարտությունը դադարեցնել է պետք»,- ասել է նա:
     Գուտերեշի կարծիքով, դա հեշտ չի լինի և որոշակի ժամանակ կպահանջի, սակայն դիվանագիտական կարգավորման ուղիների որոնումն անհրաժեշտություն է:

4007 | 0
Facebook