Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՊՍԺ-ն պատրաստ է ռեկորդային գումար վճարել Նեյմարի համար

16:00, երեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2016 թ.
ՊՍԺ-ն պատրաստ է ռեկորդային գումար վճարել Նեյմարի համար

Ֆրանսիական ՊՍԺ-ն պատրաստ է շահավետ պայմանագիր առաջարկել Բրազիլիայի ազգային հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարին։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրում կա կետ, որի համաձայն Նեյմարին գնել ցանկացող ակումբը պետք է «Բարսելոնա»-ին 222 մլն եվրո փոխհատուցում վճարի։ ՊՍԺ-ն պատրաստ է այդ գումարը վճարել, ինչը ռեկորդային կլինի։

Հիշեցնենք, որ ամռանը ՊՍԺ-ն Նեյմարի համար 193 մլն էր վճարում, բայց «Բարսելոնա»-ն չհամաձայնեց և տրանսֆերը չկայացավ։ Դրանից հետո կատալոնական ակումբը նոր պայմանագիր կնքեց բրազիլացու հետ՝ մինչև 2021 թվականը։

6763 | 0
Facebook