Այսօր Facebook ընկերությունը պաշտոնապես կթողարկի Facebook at Work սուրհանդակային կորպորատիվ ծառայությունը, գրում է Bloomberg գործակալությունը:
Միևնույն կազմակերպության աշխատակիցները սուրհանդակային նոր ծառայությունը կարող են կիրառել համատեղ աշխատանքի կամ էլ շփման համար: Նախագծի հեղինակներն ավելի քան 2 տարի փորձարկել են այն ու շուտով ծավալուն տեղեկատվություն կներկայացնեն դրա մասին, մասնավորապես կհաղորդվի, թե որքան գումար կգանձվի կազմակերպությունից յուրաքանչյուր աշխատակցի` կորպորատիվ սուրհանդակային ծառայությանը միանալու դեպքում:
2015թ. Facebook at Work-ը փորձարկվել է 60 հազար կազմակերպությունում, այդ թվում` Royal Bank of Scotland-ում: