Վրաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվել են. ժամը 20:00-ին փակվել են բոլոր ընտրատեղամասերը:
Ըստ GFK միջազգային ընկերության անցկացրած exit poll-ի տվյալների, պատկերը հետևյալն է.
«Վրացական երազանք» - 39,9%
«Միացյալ ազգային շարժում» - 32,74%
«Հայրենասերների դաշինք»- 5,76%
Քաղաքական մյուս ուժերը չեն հաղթահարել 5%-ի շեմը:
Նշենք, որ «Վրացական երազանք»-ն իշխող կուսակցությունն է, իսկ «Ազգային շարժում»-ը` նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու կուսակցությունը: