Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կարիերայի 300-րդ գոլը հեղինակելուց հետո Նեյմարը դեմքի վնասվածք է ստացել

14:30, ուրբաթ, 07 հոկտեմբերի, 2016 թ.
Կարիերայի 300-րդ գոլը հեղինակելուց հետո Նեյմարը դեմքի վնասվածք է ստացել

Բրազիլիայի ազգային հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը հերթական նվաճմանն է հասել։ 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Բրազիլիա – Բոլիվիա (5:0) հանդիպման ընթացքում Նեյմարն իր կարիերայի 300-րդ գոլն է հեղինակել։ Նեյմարը 95 գոլ է հեղինակել «Բարսելոնա»-ի կազմում, 138 գոլ «Սանթոս»-ի կազմում, 49 գոլ Բրազիլիայի հավաքականի կազմում և ևս 18 գոլ Բրազիլիայի մինչև 17, 20 և 23 տարեկանների հավաքականների կազմերում։ Այս ցուցանիշով 24-ամյա Նեյմարն առաջ անցավ հավաքականի նախկին հարձակվող Զիկոյից։ Այս պահին նա 4-րդ հորիզոնականում է՝ 77 գոլով հետ մնալով Պելեից, 62 գոլով՝ Ռոնալդոյից և 55 գոլով՝ Ռոմարիոյից։

Հարձակվողի համար, սակայն, հանդիպումն այդքան էլ հաջող չի ստացվել։ 69-րդ րոպեին Նեյմարը փոխարինվել է՝ վնասվածքի պատճառով։ Խաղային դրվագներից մեկում «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստը մրցակցի կողմից արմունկի հարված է ստացել դեմքին։ Նեյմարն ընկել է խոտածածկին՝ արնահոսող դեմքով։ Արդյունքում թիմի բժիշկները հարկ են համարել փոխարինել ֆուտբոլիստին։

Նեյմարի վնասվածքը
Նեյմարի 300-րդ գոլը
9492 | 0
Facebook