Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծնվել է օլիմպիական խաղերի չեմպիոններ Դոմրաչևայի և Բյորնդալենի առաջնեկը

18:41, շաբաթ, 01 հոկտեմբերի, 2016 թ.
Ծնվել է օլիմպիական խաղերի չեմպիոններ Դոմրաչևայի և Բյորնդալենի առաջնեկը

Հոկտեմբերի 1-ին լույս աշխարհ է եկել օլիմպիական խաղերի 8-ակի չեմպիոն և աշխարհի 20-ակի չեմպիոն նորվեգացի բիաթլոնիստ Ուլե Էյներ Բյորնդալենի և օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնուհի բելառուս բիաթլոնիստուհի Դարյա Դոմրաչևայի առաջնեկը։ Զույգի դուստրը ծնվել է Մինսկի համար 6 ծննդատանը։

Նշենք, որ զույգը ծանոթացել է Վանկուվերում կայացած 2010-ի օլիմպիական խաղերին, սակայն երկար ժամանակ գաղտնի է պահել հարաբերությունները։ 2016-ի ապրիլին Բյորնդալենը հայտարարել է, որ նրանք երեխայի են սպասում, իսկ հուլիսին մարզիկներն ամուսնացել են։

9166 | 0
Facebook