Խնդրում ենք սպասել...

Միջազգային

62 տարի առաջ անհետացած «Օսկար» արձանիկը հայտնաբերվել է Լեոնարդո Դի Կապրիոյի տանը

15:25, կիրակի, 25 սեպտեմբերի, 2016 թ.
62 տարի առաջ անհետացած «Օսկար» արձանիկը հայտնաբերվել է Լեոնարդո Դի Կապրիոյի տանը

2016 թվականին «Վերապրածը» ֆիլմի համար «Օսկար» ստացած Լեոնարդո դի Կապրիոյի տանը` բուխարու վրա լրագրողները նկատել են մեկ այլ «Օսկար» արձանիկ, որը ժամանակին տրվել է Մարլոն Բրանդոյին:
     Մարլոն Բրանդոն «Օսկար»-ի է նոմինացվել 8 անգամ և արժանացել` 2 անգամ: Մեկը 1954-ին է եղել «Նավահանգստում», մյուսն էլ 1972-ին` «Կնքահայրը» ֆիլմերում տղամարդու լավագույն դերերի համար: Վերջինից նա հրաժարվել է գաղափարական ըմբռնումներից ելնելով, իսկ առաջինն էլ անհետ կորել է ստանալուց կարճ ժամանակ անց: Որոշ տեղեկություններով` այն գողացել են, որոշ տեղեկություններով էլ Բրանդոն ինքն է այն պատուհանից դուրս նետել բարկության պահին: Ոմանք էլ ասում են, թե Բրանդոն այն վաճառել է` չնայած կինոակադեմիայի արգելքին:
     Ինչևիցե, ամերիկյան ԶԼՄ-ների պնդմամբ` արձանիկն այժմ Դի Կապրիոյի տանն է:
     2012-ին, երբ ամենուր կեսլուրջ-կեսկատակ լուրեր էին պտտվում, թե «Տիտանիկ»-ի գլխավոր հերոսի դերակատարն այդպես էլ երբեք «Օսկար» չի ստանա, նրա ընկեր Ռալֆ ԴեԼուկան արձանիկն աճուրդում ձեռք է բերել 600 հազար դոլարով և դերասանի 38-ամյակի օրը նվիրել նրան:
     Մարլոն Բրանդոյի արձանիկի հետագա ճակատագիրը դեռ անհայտ է, Բրանդոյի ներկայացուցիչները պահանջում են վերադարձնել արձանիկը, գրում է Тhe Hollywood Reporter-ը:

20531 | 0
Facebook