Երեկ` սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, դիմելով Գյումրու 102-րդ ռազմաբազայի զինվորներին, խոսել էր ռուսաց լեզվով: Դրանից հետո բողոքի երթ էր մեկնարկել Երևանի Ազատության հրապարակից: Երթի մասնակիցները անթույլատրելի էին համարում ՀՀ պաշտպանության նախարարի` օտար լեզվով խոսելը ՀՀ անկախության օրվա միջոցառման ժամանակ:
Իսկ դուք ինչ կարծիք ունեք, արդարացվա՞ծ էր արդյոք Սեյրանի Օհանյանի` զորահանդեսի ժամանակ ռուսերենով խոսելը:
Տեղեկացնում ենք, որ կարող եք քվեարկել միայն մեկ անգամ: Քվեարկեք, որպեսզի տեսնեք արդյունքները: