Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Greta oto՝ թափանցիկ «ապակե» թիթեռնիկներ

02:05, երեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2016 թ.
Greta oto՝ թափանցիկ «ապակե» թիթեռնիկներ

Նիմֆալիդների ընտանիքին պատկանող այս թիթեռները բնակվում են Ամազոնիայի խոնավ անտառներում: Նրանց թևերի բացվածքը հասնում է 5,5-6 սմ-ի: Greta oto-ի թևիկների միջև գտնվող հյուսվածքներն անգույն են՝ գունային թեփուկների բացակայության պատճառով:

«Ապակե» թիթեռները ձվադրում են ցեստրում ընտանիքի ծաղիկների վրա, որով էլ հետո սնվում են կարմիր կամ բծավոր թրթուրները՝ իրենց հյուսվածքներում հավաքելով թունավոր ալկալոիդներ: Սրա հետևանքով հետագայում ձևավորված թիթեռնիկները զզվելի համ են ունենում գիշատիչների համար:

Այս թիթեռներն ապրում են միայն այն վայերում, որտեղ իդեալական պայմաններ կան նրանց գոության համար: Նրանց զանգվածային կորուստը վկայում է, որ տվյալ տարածքում էկոլոգիական փոփոխություններ կան:

14529 | 0
Facebook