Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոտեսիլ-2017-ն Ուկրաինայի փոխարեն կարող է անցկացվել Ռուսաստանում

12:35, հինգշաբթի, 08 սեպտեմբերի, 2016 թ.
Եվրոտեսիլ-2017-ն Ուկրաինայի փոխարեն կարող է անցկացվել Ռուսաստանում

Ուկրաինան կարող է զրկվել Եվրոտեսիլ-2017-ն ընդունելու իրավունքից` կազմակերպչական խնդիրների հետ կապված: Այդ մասին հաղորդել են Եվրոպական հեռարձակողների միության մամուլի ծառայությունից, գրում է Известия-ն: Այդ դեպքում Եվրոտեսիլը կանցնի այլ երկրում, մասնավորապես` Ռուսաստանում:
     Ինչպես հայտնի է, այս տարի մրցույթում 2-րդ հորիզոնականն զբաղեցրել է Ավստրալիան, բայց իր աշխարհագրական դիրքի պատճառով այդ երկիրը դառնում է միջոցառման նոմինալ կազմակերպիչ: Հետևաբար մրցույթի անցկացման հնարավորությունը կարող է տրվել Ռուսաստանին, որն այս տարի զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
     «Ուկրաինան հաղթել է 2016-ին, ինչը նշանակում է, որ նա վաստակել է նաև մրցույթը հաջորդ տարի ընդունելու իրավունքը, այդ իրավունքը նրանից ոչ ոք խլել չի կարող, բայց Կիևը մինչև հոկտեմբերի սկիզբ պետք է հայտարարի այն քաղաքի անունը, որտեղ պետք է կայանա մրցույթը»,- ասել են կազմակերպիչները:
     Ուկրաինայի Ազգային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Զուրաբ Ալասանիյան հայտարարել է, որ մրցույթի անցկացման հավանական թեկնածուները Կիևն ու Օդեսան են: Սակայն այդ քաղաքներում չկան համապատասխան պայմաններ, մասնավորապես` հաստատությունը, որտեղ պետք է անցկացվի մրցույթը, պետք է փակ լինի: Նա նաև նշել է, որ մտավախություններ ունի, թե կհասցնեն մինչև գալիք տարվա մայիս ավարտել համապատասխան ենթակառուցվածքների շինարարությունը:

9683 | 0
Facebook