Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ ամեն օր նեխուր ուտելու արդյունքում

00:05, չորեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2016 թ.
Ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ ամեն օր նեխուր ուտելու արդյունքում

Շատերը կարծում են, թե նեխուրը զուտ ջրից է բաղկացած և պիտանի է միայն թթուներին համ տալու համար: Սակայն իրականում այս կանաչեղենում առկա սննդարար նյութերը, վիտամիններն ու հակաօքսիդանտները մեծապես նպաստում են առողջության ամրապնդմանը: Օրնակ, նեխուրի ամենօրյա օգտագործումը պահպանում, անգամ լավացնում է տեսողությունը, փայլ է տալիս աչքերին, երիտասարդացնում և թարմացնում է դեմքը:

Նեխուրն ունի նաև հակաբորբոքային ազդեցություն և բարձրացնում է իմունիտետի մակարդակն, իսկ հակաօքսիդանտները պաշտպանում են խոցային, քրոնիկ հիվանդություններից, քաղցկեղից և արթրիթից:

Այս բույսը սնում է բջիջներն, օգնում պահպանել հոգեկան առողջությունը և դուրս գալ սթրեսային իրավիճակներից: Ծանր օրվա ավարտին այն կօգնի հանգստանալ և շուտ քնել:

Այն հիանալի միկջոց է նաև տապի դեմ պայքարում, քանի որ ջրի մեծաքանակ պարունակության շնորհիվ հովացնում է օրգանիզմը և պահպանում օպտիմալ ջերմաստիճանը:

Հայտնի է նաև, որ նեխուրի ամենօրյա կիրառումը զգալիորեն նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, նշանակում է, դրական ազդեցություն է ունենում արյան, սրտի և անոթների վիճակի վրա, ազատում է օրգանիզմը վնասակար շլակներից:

Եվ իհարկե, նեխուրն անփոխարինելի է այն կանանց խոհանոցում, ովքեր երազում են նիհարելու մասին: Այս բույսը կարգավորում է նյութափոխանակությունն, օրգանիզմը սնում անհրաժեշտ վիտամիններով ու զգալիորեն նվազեցնում ախորժակը:

55713 | 0
Facebook