Ազատության հրապարակում այս պահին ընթանում է համերգ` հաջակցություն «հաց բերող» Արթուր Սարգսյանին:
Հիշեցնենք` 2016 թվականի հուլիսի 26-ի առավոտյան, Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքել է Էրեբունու ոստիկանական գումարտակի ոստիկանական պատնեշը և սնունդ է հասցրել այն գրաված և այդ պահին այնտեղ 10 օր գտնվող «Սասնա ծռերին»։ Նույն օրը «Հիմնադիր խորհրդարանը» տարածեց «Սասնա ծռերի» հայտարարությունը․ «Ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա: Բարեբախտաբար, Արթուրը ոչ մի վնասվածք չի ստացել և բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել»։