Մնացական Բիչախչյանը ֆեյսուքյան իր էջում գրում է.
«Նոր ուսումնական տարվան ընդառաջ հանրակրթական ուսումնական հաստատություններից պահանջում են առաջին դասարան հաճախող երեխայի բնակչության պետական ռեգիստրում հաշվառման վերաբերյալ տեղեկանք:
Նման տեղեկանքներ պահանջվում են նաև նախադպրոցական ուսումնական հաստատություններ (մանկապարտեզ) առաջին անգամ հաճախող երեխաներից:
Տեղեկացնում եմ, որ նշված տեղեկանքը ստանալու համար երեխայի ծնողներից մեկը կամ նրա կողմից լիազորված անձը կարող է դիմել տարածքային անձնագրային ծառայություն կամ անձնագրային և վիզաների վարչություն:
Մինչև 16 տարեկան երեխաներին հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար պետական տուրք չի գանձվում:
Նոր ուսումնական տարվա կապակցությամբ մաղթում եմ գիտելիքներով լի տարի, անհոգ մանկություն և բոլորիս այն առողջ գիտակցումը, որ երեխաները և երիտասարդ սերունդը մեր երկրի ապագան են»: