Գլխի հրազենային վնասվաքներով ռուս լրագրողի դի է հայտնաբերվել Կիևում, «ՌԻԱ Նովոստի»,-ի փոխանցմամբ, հաղորդում է Ուկրաինայի Ազգային ոստիկանության մամուլի ծառայությունը:
Քննչական խումբը պատշգամբում հայտնաբերել է մի մարդու` գլխի հրազենային վնասվածքով: Ըստ դատաբժշկական նախնական արդյունքների, մահը տեղի է ունեցել շաբաթ օրը երեկոյան:
Ըստ Կիևի իրավապահ մարմինների, սպանվածը Ռուսաստանի քաղաքացի էր, ծնված` 1962 թ-ին: Նա մի քանի տարի էր, ինչ ապրում էր Կիևում` ղեկավարելով ինտերնետ հրատարակչություն:
Հետաքննությունը հարուցել է քրեական գործ` «կանխամտածված սպանություն» հոդվածով: