Սիրիայում ուժայիններն իրենց վերահսկողության տակ են վերցրել ԴԱԻՇ-ի գրաված Դամասկոսի Դարայա արվարձանը, գրում է France Presse-ը՝ հղում անելով սիրիական բանակի աղբյուրին:
Գրոհայինները Դարայայում մի քանի ամիս կառավարական զորքերի կողմից գտնվում էին շրջափակման մեջ:
Ի դեպ, այսօր նաև
հայտնել էինք, որ թուրքական օդուժը Ջարաբլուսի մերձակայքում ավիահարվածներ է հասցրել սիրիական ընդդիմությանը:
Մամուլը սպասում է սեպտեմբերի սկզբին Չինաստանում կայանալիք Մեծ քսանյակի վեհաժողովին, որի ժամանակ քննարկվելու է նաև Սիրիայի հարցը: Նշվում է, որ վերջնական պայմանավորվածություններ են լինելու` նոր աշխարհակարգի ստեղծման առումով: