Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Ռոնալդոն «Ռեալ»-ում կդառնա ակումբի նախագահի խորհրդական։ Իսպանական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ 39-ամյա Ռոնալդոն կլինի նաև ակումբի դեսպանն աշխարհում։ Նշվում է, որ Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվողը բազմիցս է ցանկացել աշխատանքի անցնել «Ռեալ»-ում։