Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չեմ հիշում մի դեպք, երբ մի կարևոր, վճռորոշ խնդրով իշխանությունը նստի ու կիսվի ժողովրդի հետ». Գ. Պետրոսյան

14:45, երկուշաբթի, 15 օգոստոսի, 2016 թ.
«Չեմ հիշում մի դեպք, երբ մի կարևոր, վճռորոշ խնդրով իշխանությունը նստի ու կիսվի ժողովրդի հետ». Գ. Պետրոսյան
     Գուցե շատ միամիտ բան եմ ասում, բայց դա իմ կարծիքն է...
     Իշխանությունը պետք է խոսի ժողովրդի հետ, պետք է անկեղծ լինի: Դրանով բավականին կթեթևանա իշխանության գործը: Վերջին տարիներին չեմ հիշում մի դեպք, երբ մի կարևոր, վճռորոշ, համապետական նշանակության խնդրով իշխանությունը նստի ու կիսվի ժողովրդի հետ... չլսված բան է...
     Կամ խաբում են, կամ նենգափոխում իրականությունը, կամ էլ պարտիզանի նման լռում... արդյունքում օգտվում են շառլատաններն ու բանսարկուները...
     Իշխանությունը, որը հավերժ փախուստի մեջ է իր ժողովրդից, երբեք ոչ մի այլ ատյանում հարգված ու հաջողված լինել չի կարող...
6967 | 0
Facebook