Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Անդրիաս Ղուկասյանը 10 օր է` շարունակում է հացադուլը». պաշտպան

14:15, չորեքշաբթի, 10 օգոստոսի, 2016 թ.
«Անդրիաս Ղուկասյանը 10 օր է` շարունակում է հացադուլը». պաշտպան
     «Նոր Հայաստանի» անդամ Անդրիաս Ղուկասյանը շարունակում է հացադուլը, այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը: «10 օր է Անդրիաս Ղուկասյանը շարունակում է հացադուլը: Նրա վիճակը բավարար է, ինչպես որ կարող է լինել 10 օրվա հացադուլավորի վիճակը»,- ասաց փաստաբանը: Նրա փոխանցմամբ՝ Ղուկասյանը հետևյալ պահանջն է ներկայացրել. «Պահանջում եմ ժողովրդից Հայաստանում հաստատել սահմանադրական կարգ և վերականգնել արդարադատությունն իրեն հասանելի բոլոր միջոցներով։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»։
    
     Հիշեցնենք, որ Ղուկասյանը հացադուլի մասին հայտարարել է օգոստոսի 1-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ իր ձերբակալման դեմ բողոքի քննարկման ընթացքում: Ղուկասյանը հայտարարել է` իր նկատմամբ իրականացվող հետապնդումներն ակնհայտ քաղաքական են, ինքը քաղաքական բանտարկյալ է։ Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել 225-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը):
5167 | 0
Facebook