«Երևանյան իրադարձությունների ժամանակ ձերբակալված անձանց իրավունքների պաշտպանության խնդիրները» քննարկման ժամանակ Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը կարծիք հայտնեց, որ այս օրերին տեղի են ունենում հատուկ ահաբեկչական գործուղություններ որոշ պաշտոնյանների կողմից: «Մենք ականատես ենք լինում, թե ինչպես են մարդկանց անհիմն բերման ենթարկում: Իմ որդուն` Արեգին ևս ձերբակալել են, ինձ խոստացել էին, որ տղայիս բաց կթողնեն մի քանի ժամից, բայց դեռ անազատության մեջ է առանց որևէ հիմքերի, բացի այդ մեր տանն իրականացրել են խուզարկություն և ապօրինաբար տարել իմ համակարգիչը»,- ասաց Սադոյանը: ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ Սուրեն Իսկանդարյանն էլ տեղեկացրեց, որ այս օրերին ահազանգեր են ստացել այն մասին, որ բերման ենթարկվածների հարազատները որևէ տեղեկություն չունեին իրենց մասին: «Բերման ենթրակվածներից շատերին տեղափոխել են ոչ թե ոստիկանության բաժին, այլ տարել են զորմաս: Օրենքի ոչ մի կետով կանոնակարգված չէ բերման ենթարկված անձանց բացի ոստիկանությունից` որևէ այլ տեղ տեղափոխելու, ինչ-որ զորամասում պահելու հանգամանքը: Դա օրենքի 100 տոկոսանոց խախտում է: Դա արվել է մարդկանց մեկուսացնելու համար, վառ օրինակ Լևոն Բարսեղյանի դեպքը: Փաստացի` նա մեկուսացված է»,- ասաց Իսկանդարյանը` հավելելով, որ այս օրերին բեման ենթարկվածներից 95 տոկոսը ազատ է արձակվել: