Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Սիսիանի բժշկական կենտրոնի հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Սիսիանի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Աշոտավան գյուղ, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ն՝ ըստ նախնական տեղեկությունների՝ մահացած տղամարդը Սիսիան քաղաքի բնակիչ, 61-ամյա Սերգեյ Ասատրյանն էր: Վերջինս մահացել է հոսանքահարման հետևանքով: