Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Սասնա ծռեր» խմբի ներկայացուցիչների հետ կապն ամբողջությամբ խզվել է». Ա. Ենիգոմշյան

13:11, ուրբաթ, 22 հուլիսի, 2016 թ.
««Սասնա ծռեր» խմբի ներկայացուցիչների հետ կապն ամբողջությամբ խզվել է». Ա. Ենիգոմշյան

«ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի ներկայացուցիչների հետ կապն ընդհատվել է, այսօրվանից արդեն չի սպասարկվում այն միակ հեռախոսահամարը, որով լրատվամիջոցները կապ էին հաստատում «Սասնա ծռեր»-ի անդամների հետ». «ԳԱԼԱ»-ի հետ զրույցում է ասել է Ալեք Ենիգոմշյանը:
     Ըստ նրա` Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչները կարծում են, որ այդպիսով ԱԱԾ-ն փորձում է սահմանափակել լրատվամիջոցների հետ «Սասնա ծռեր»-ի անդամների կապը, որպեսզի վերջինների խոսքը հանրությանը հասանելի չդառնա:
     Նա նշել է, որ գիշերը ՊՊԾ գնդի տարածքում հանգիստ է անցել:
     Ինչ վերաբերում է բանակցություններին, որին որպես միջնորդ ինքն էր մասնակցում, ապա նշել է.
     «Այն բանակցությունները, որոնց ես մասնակցում էի, հիմա արդեն երկու օր անցել է, ու դրանք արդյունքի չեն հասել, հիմա արդեն բոլորը գիտեն՝ երեկ Վ. Բալասանյանը գնաց հանդիպեց, և հիմա այդ ընթացքը, ճիշտ է, տեղեկացված եմ բանակցություններից, այս պահին դեռևս չեմ մասնակցում այդ բանակցություններին, բայց տեղեկացվում եմ այդ մասին»,- փոխանցել է Ալեք Ենիգոմշյանը:
     Ինչ վերաբերում է Արցախի հերոս Վ. Բալասանյանի կողմից տարվող բանակցություններին, ապա Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչն ասել է. «Ցանկացած բանակցող պետք է երկու կողմերից էլ ընդունելի լինի, այսինքն երկու կողմերն էլ պետք է ընդունեն, որ տվյալ անձը երկու կողմի հետ բանակցի: Եթե ինքը հնարավորություն ունեցել է մտնել տղաների մոտ, նշանակում է ուժային կառույցների պատասխանատուները համաձայնվել են, անկախ նրանից՝ նախաձեռնությունն ում կողմից է եղել, արդյոք իրեն հանձնարարել են, թե ինքն է ինքնառաջադրվել, դա երկրորդական է այս դեպքում, իրեն թույլատրել են, ներսի տղաներն էլ համաձայնվել են իրեն ընդունել»:
    
    

9137 | 1
Facebook