Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սասնա ծռեր» խմբի անդամները պետք է օր առաջ հանձնվելու որոշում կայացնեն. Էկոնոմիկայի նախարար

13:10, հինգշաբթի, 21 հուլիսի, 2016 թ.
«Սասնա ծռեր» խմբի անդամները պետք է օր առաջ հանձնվելու որոշում կայացնեն. Էկոնոմիկայի նախարար
     «Իրավիճակը պահանջում է, որպեսզի հանդուրժողականություն տիրի, զինված հարձակում կազմակերպած անձինք ընկալեն, որ ՀՀ-ում պետք է օրենքը գործի ու օր առաջ կայացնեն որոշում` հանձնվելու մասին, ինչը թույլ կտա հետագա գործընթացներն օրենքի շրջանակում իրականացնել»,- լրագրողների հետ զրույցում քիչ առաջ հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
     Անդրադառնալով վարչապետի այսօրվա հայտարարությանն ու կարծիքներին, որ այն «ոչինչ չասող էր», արձագանքեց. «Մարդ կա, որի համար ոչինչ չասող է, մարդ կա` ամեն ինչ ասող է, դա սուբյեկտիվ է»:
6018 | 8
Facebook