Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարչապետը խոսեց

11:30, հինգշաբթի, 21 հուլիսի, 2016 թ.
Վարչապետը խոսեց
     Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարճ անդրադարձ կատարեց Էրեբունու ՊՊԾ գնդի վրա տեղի ունեցած հարձակմանը: Նա ցավակցություն հայտնեց փոխհրաձգության ժամանակ զոհված գնդապետ Արթուր Վանոյանի հարազատներին ու ընկերներին:
     «Տեղի ունեցածն անթույլատրելի է և դատապարտելի. բռնությամբ անհնար է հասնել փոփոխությունների: Իրավիճակը մտահոգիչ է, և իշխանությունն ամեն ինչ անում է` հասնելու խնդրի խաղաղ հանգուցալուծմանը»,- ասաց նա:
    
     Տեղեկացնենք, որ Հանրապետական կուսակցությունն այսօր երեկոյան գործադիր մարմնի նիստ է հրավիրել:
28311 | 7
Facebook