Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գյուլենն ԱՄՆ իշխանություններին խնդրել է պաշտպանել իրեն Էրդողանից

18:05, չորեքշաբթի, 20 հուլիսի, 2016 թ.
Գյուլենն ԱՄՆ իշխանություններին խնդրել է պաշտպանել իրեն Էրդողանից

ԱՄՆ-ում բնակվող թուրք ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենը խնդրել է երկրի իշխանություններին չարտահանձնել իրեն: Այդ մասին գրում է Reuters գործակալությանը:
     «Կոչ եմ անում ամերիկյան կառավարությանը մերժել արտահանձնման մասին բոլոր հայտերը, որոնք պայմանավորված են քաղաքական վենդետայով»,- հայտարարել է Գյուլենը:
     Հուլիսի 19-ին Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հաղորդել է, որ թուրքական իշխանություններն էլեկտրոնային տեսքով ԱՄՆ են ուղարկել Գյուլենի արտահանձնմանը վերաբերող բոլոր նյութերը: Նրա խոսքերով` հարցը լուծվելու է երկրների միջև համաձայնագրի պայմանների հիման վրա:
     Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան մեղադրում է Գյուլենին հուլիսի 15-ի երեկոյան սկսված պետական հեղաշրջման փորձը կազմակերպելու համար:
     1990-ականների վերջից Գյուլենը բնակվում է ԱՄՆ-ում, սակայն դեռ որոշակի ազդեցություն ունի հայրենիքում: Ի սկզբանե նա օգնում էր Էրդողանին իշխանության գալու հարցում, բայց հետզհետե նրանց հայացքները երկրի կառավարման հարցում զատվել են: 2013թ. Գյուլենին մեղադրել են պետական հեղաշրջման փորձի համար:

4776 | 0
Facebook