Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

ԱԱԾ-ն կհայտարարի, որ Գագիկ Խաչատրյանի որդիները «հանճարեղ» բիզնեսմեններ են

15:05, ուրբաթ, 08 հուլիսի, 2016 թ.
ԱԱԾ-ն կհայտարարի, որ Գագիկ Խաչատրյանի որդիները «հանճարեղ» բիզնեսմեններ են
     Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների` Լոս Անջելեսում 2010թ. 11 մլն դոլարով ձեռք բերած առանձնատան թեման շարունակում է քննարկումների առանցքում մնալ: Մինչ օրս սպառիչ պատասխան չի տրվել հարցին, թե ինչից են գոյացել որդիների ֆինանսական միջոցները, որքանով է Գագիկ Խաչատրյանի (այդ ժամանակ ՊԵԿ նախագահ) պաշտոնը նպաստել դրանց գոյացմանը, որքանով է նա ներգրավված ու կառավարում այդ բիզնեսները և այլն: ԱԱԾ-ն այժմ ուսումնասիրում է բազմամիլիոնանոց անշարժ գույքի գործարքի մասին տեղեկությունները. ասում են` օրեր անց կհայտարարվի, որ տղաները տաղանդավոր բզինեսմեններ են, ու առանձնատունը ձեռնարկատիրական արդյունավետ գործունեության արդյունք է: Ըստ լուրերի` հասարակությանն առավել զայրացրել է զրույցներից մեկի ժամանակ Գագիկ Խաչատրյանի այն հայտարարությունը, թե որդիների բիզնեսներից ինքն այդքան էլ տեղեկացված չէ, ու քանի որ տղաները երիտասարդ են ու ամբիցիոզ, գործողություններ անելիս իրեն չեն դիմում:
Ի դեպ, Խաչատրյանի որդիները 35 մլն դոլարով իրենց ձեռք բերած անշարժ գույքն արդեն վաճառքի են հանել:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
20737 | 10
Facebook