Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Սամվել Բաբայանի լռությունը կասկածների տեղիք է տալիս

19:15, երկուշաբթի, 04 հուլիսի, 2016 թ.
Սամվել Բաբայանի լռությունը կասկածների տեղիք է տալիս
     Ղարաբաղ վերադարձած ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վերջին շաբաթների լռությունը հանրության համար անհասկանալի է: Ասում են` նա հանդիպման առաջարկ է արել Սերժ Սարգսյանին ու հիմա սպասում է նրա արձագանքին: Բաբայանը ցանկանում է դառնալ ԼՂՀ նախագահ: Ըստ լուրերի` իշխանական վերնախավը, սակայն, արդեն հոգացել է գործող նախագահ Բակո Սահակյանի հետագա պաշտոնավարման համար` ԼՂՀ սահմանադրական փաթեթով անցումային շրջան ապահովելով մինչև 2020 թվականը: Ասում են նաև, որ իշխանությունը ոչ միայն հանդիպման ցանկություն չունի, այլև ամեն հնարք օգտագործում է Բաբայանին լռեցնելու համար: Խոսակցությունների համաձայն` շաբաթներ առաջ իշխանությունը մտադիր էր անգամ Բաբայանի պարտքատերերի հրապարակային բողոքի ցույցեր կազմակերպել, սակայն տեսնելով, որ վերջինները վաղուց մոռացել են Բաբայանի հետ ֆինանսական խնդիրներ ունենալու հարցը` հաշվի առնելով նրա ներդրումն արցախյան պատերազմում, հետ են կանգնել այդ մտադրությունից:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
17794 | 2
Facebook