ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, հեռախոսազրույցներ ունենալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, կոչ է արել խուսափել լարվածությունից, հայտնում է ria-ն: Քերին նշել է, որ հրադադարը շփման գծում զգալիորեն պահպանվում է վերջին շրջանում:
Նա հաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ նպաստել հակամարտության «համընդգրկուն կարգավորմանը» և կոչ է արել շարունակել բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում: