Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը, լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ էլեկտրաէներգիայի սակագները ճշգրիտ են հաշվարկված և դա ՀԷՑ-ի հաջողության գաղտնիքն է:
«Մենք այսօր ունենք էական իջեցում, վստահեցնում եմ բարձրացուներ չեն լինելու: Այս տարի բացի գերվնասի վերադարձից, ընկերությունն ունեցել է որոշակի՝ 2.8 միլիարդ դրամի չափով նախատեսվածից ավել շահույթ, որը հանվեց սակագնից»,- ասել է ՀԷՑ-ի տնօրենը: Նա վստահեցրել է, որ իր ղեկավարած ընկերությունում այլևս գերկորուստներ չեն լինում: