ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր որոշում կայացրեց Էլեկտրաէներգիայի սակագինն էժանացել 2.5 դրամով: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի օգոստոսի 1-ից:
Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կլինի՝ 48.78 դրամի փոխարեն 46.2 դրամ: Երեկ լրագրողների հետ
զրույցում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասել է. «Էլեկտրաէներգիայի սակագնի՝ 2.58 դրամով նվազեցումը վերջին սահմանն է, դրանից ավելի հնարավոր չէր նվազեցնել: Բավականաչափ լուրջ քննարկումներ ենք արել և´ հասարակական սեկտորի, և´ առանձին ցանկացողների հետ: Եթե մի փոքրիկ հնարավորություն լիներ ավելի շատ նվազեցնելու՝ մենք կգնայինք այդ քայլին: Սա նվազեցման վերջին սահմանն է, մեր աշխատակազմի հաշվարկները դա են ցույց տվել»: