Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սա նվազեցման վերջին սահմանն է». Ռոբերտ Նազարյանը` էլեկտրաէներգիայի սակագնի մասին

15:25, հինգշաբթի, 23 հունիսի, 2016 թ.
«Սա նվազեցման վերջին սահմանն է». Ռոբերտ Նազարյանը` էլեկտրաէներգիայի սակագնի մասին
     «Էլեկտրաէներգիայի սակագնի՝ 2.58 դրամով նվազեցումը վերջին սահմանն է, դրանից ավելի հնարավոր չէր նվազեցնել:Բավականաչափ լուրջ քննարկումներ ենք արել և´ հասարակական սեկտորի, և´ առանձին ցանկացողների հետ: Եթե մի փոքրիկ հնարավորություն լիներ ավելի շատ նվազեցնելու՝ մենք կգնայինք այդ քայլին: Սա նվազեցման վերջին սահմանն է, մեր աշխատակազմի հաշվարկները դա են ցույց տվել»,- այսօր լրագրողների հետ զրույցում, ասել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Նա տեղեկացրել է, որ հունիսի 24-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գումարելու է նիստ և սահմանելու է Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի նոր սակագինը, որը ուժի մեջ կմտնի այս տարվա օգոստոսի 1-ից:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 15-ին կայացած նիստի ժամանակ, որոշում է կայացվել` օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար նվազեցնել 2.58 դրամով՝ 48.78 դրամից հասնելով 46.2 դրամի:
4000 | 2
Facebook