Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պելեն պարգևատրվել է Օլիմպիական շքանշանով

17:10, ուրբաթ, 17 հունիսի, 2016 թ.
Պելեն պարգևատրվել է Օլիմպիական շքանշանով

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն պարգևատրվել է Օլիմպիական շքանշանով՝ սպորտին նվիրվածության համար։ Արարողությունը տեղի է ունեցել Բրազիլիայի Սանթոս քաղաքում։ Ֆուտբոլի արքային շքանշանով պարգևատրել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը։
     «ՄՕԿ-ը համաձայնվել է Բրազիլիայի օլիմպիական կոմիտեի առաջարկին՝ սպորտին նվիրվածության համար պարգևատրել Պելեին Օլիմպիական շքանշանով՝ ՄՕԿ-ի բարձրագույն շքանշանով։ Նա անընդհատ ցույց է տալիս, թե ինչ է նշանակում մարդկանց սպորտի շուրջ համախմբելը՝ քարոզելով օլիմպիական արժեքներ՝ ընկերություն և հարգանք»,- նշել է Բախը։

12367 | 1
Facebook