Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Հայտնի է «Խաղաղօվկիանոսյան սահման» ֆանտաստիկ ֆիլմի 2-րդ մասի գլխավոր հերոսի դերակատարը

22:05, երեքշաբթի, 07 հունիսի, 2016 թ.
Հայտնի է «Խաղաղօվկիանոսյան սահման» ֆանտաստիկ ֆիլմի 2-րդ մասի գլխավոր հերոսի դերակատարը

Ջոն Բոյեգն, ոն հանդիսատեսին հայտնի է «Աստղային պատերազմներ. դրվագ 7 ուժի արթնացումը» ֆիլմից Ֆինի դերով, կխաղա «Խաղաղօվկիանոսյան սահման-2» ֆանտաստիկ ֆիլմի գլխավոր դերում: Այս մասին հայտնում է Deadline-ը: Բոյեգի հերոսը կմարմնավորի առաջին սերիայում դերասան Իդրիս Էլբի կերտած հերոսի որդու կերպարը: Նկարահանումները կսկսվեն 2016-ի 4-րդ եռամսյակում: Ֆիլմի պրեմիերան հավանաբար կկայանա 2018-ից ոչ շուտ:

Հիշեցնենք, որ ֆիլմի՝ 2013-ին էկրան բարձրացած առաջին մասը վարձույթում տապալվեց՝ բերելով ընդամենը 400 միլիոն եկամուտ 190 միլիոն դոլար արտադրողական բյուջեի պարագայում:

21031 | 0
Facebook