Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնության շրջանակներում տեղի են ունենում առանձին գործիքների վրա եզրափակիչները: Օղակների վրա վարժությունում հանդես եկող Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Դավթյանը հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն: Դավթյանը հավասար՝ 15,633 միավորի արժանացավ Ռուսաստանի ներկայացուցիչ Դենիս Աբլյազինի հետ կիսեց երկրորդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նժույգթափերի վրա վարժություններում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Հարություն Մերդինյանը: