Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նիդեռլանդներում կսկսեն աճեցնել մարդկային սաղմեր՝ փորձարկումների համար

11:10, կիրակի, 29 մայիսի, 2016 թ.
Նիդեռլանդներում կսկսեն աճեցնել մարդկային սաղմեր՝ փորձարկումների համար

Նիդեռլանդների իշխանությունները մտադիր են թույլատրել մարդկային սաղմի աճեցում լաբորատոր պայմաններում՝ գիտական հետազոտությունների համար:

Առողջապահության նախարարի խոսքերով՝ սա հնարավորություն կտա մարդկանց՝ ունենալ առողջ երեխաներ: «Հետազոտությունները կվերաբերեն անպտղությանն, արհեստական վերարտադրողականության մեթոդին, ժառանգական և բնածին հիվանդություններին»,- ասվում է համապատասխան հայտարարության մեջ:

Ավելի վաղ Նիդեռլանդների օրենքներով թույլատրվել է փորձարկումներ անել արհեստական բեղմնավորումից մնացած հավելյալ սաղմերի վրա: Նշվում է, որ փոփոխված օրենքով կպահպանվի այսպես կոչված 14 օրվա կանոնը, համաձայն որի՝ արգելվում է աճեցնել սաղմերը 2 շաբաթից ավելի:

5180 | 0
Facebook