Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող Ամբրիմ կղզու հրաբխի գագաթի 2 խառնարանները լի են եռացող լավայով: Այս խառնարաններից մեկի մոտ է իջել բրիտանացի 24-ամյա էքստրեմալ Չիս Հոսլին: Տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է կարմիր լավան եռում ու պղպջակներ առաջացնում հենց նրա ոտքերի տակ, իսկ նա հանգիստ ու անվրդով լուսանկարում է, խոսում հեռախոսով ու հիանում: