«Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Քաջայր Հակոբյանի «Փորձաշրջան» սիրային կատակերգության պրեմիերան: Ինչպես պրեմիերայից առաջ նշեց ռեժիսորը` ֆիլմի մտահաղացումը ծնվել է պրոդյուսեր Արա Հովհաննիսյանի կողմից դեռ մեկ տարի առաջ:
«Ֆիլմը հիմնականում անգլերեն և ռուսերեն լեզուներով է, քանի որ գլխավոր հերոսներն աշխատում են տուրիստների հետ: Այնտեղ կա և սեր, և դաժանություն և կատակերգություն, սակայն սերն առաջին պլան է մղված: Կարծում եմ` մեր սպասելիքները կարդարանան այն դեպքում, երբ հեռուստադիտողը, իսկապես, ցանկանա դիտել այս ֆիլմը: Դրա համար պետք է ամեն ինչ հստակ ներկայացնել և ճիշտ մատուցել սցենարը»,- ասաց ռեժիսորը:
Ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորում են Թամարա Պետրոսյանը, Արտաշես Մխիթարյանն ու Անժելա Սարգսյանը: