Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պորոշենկոն Ուկրաինայի հերոսի կոչում է շնորհել Սավչենկոյին

20:25, չորեքշաբթի, 25 մայիսի, 2016 թ.
Պորոշենկոն Ուկրաինայի հերոսի կոչում է շնորհել Սավչենկոյին

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Ուկրաինայի հերոսի կոչում է շնորհել և «Ոսկե աստղ» շքանշանով պարգևատրել ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոյին, ում Ռուսաստանում դատապարտել էին Դոնբասում լրագրողների սպանության համար, իսկ այսօր փոխանցել էին Կիևին:

«Ուկրաինայի նախագահի հրամանի համաձայն` քաղաքացիական արիության, Ուկրաինայի ժողովրդին ինքնազոհ ծառայության համար Սավչենկո Նադեժդա Վիկտորովնային շնորհվել է Ուկրաինայի հերոսի կոչում «Ոսկե աստղ» շքանշանի հանձնմամբ»,- հրամանի տեքստը կարդացվել է Պորոշենկոյի և Սավչենկոյի Կիևում ելույթի ժամանակ:

5820 | 2
Facebook