Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կաննի ժյուրին բոլորին դեմ է քվեարկել. հանդիսատեսը վշտի ու զայրույթի մեջ է

12:20, երկուշաբթի, 23 մայիսի, 2016 թ.
Կաննի ժյուրին բոլորին դեմ է քվեարկել. հանդիսատեսը վշտի ու զայրույթի մեջ է

Կաննի 69-րդ միջազգային կինոփառատոնում ժյուրին ևս մեկ անգամ չի արդարացրել կինոսիրահարների սպասելիքները և մրցանակներ է շնորհել հակառակ իրենց սպասածի, գրում է газета.ru:

«Ոսկե արմավենու ճյուղին» արժանացել է բրիտանացի Քեն Լոուչն իր «Ես Դենիել Բլեյքն եմ» ֆիլմով, մյուս մրցանակները տրվել են Խավիեր Դոլանին, Քրիստիան Մունջիուին և Օլիվյե Ասայասին: Ջիմ Ջարմուշը հերթական անգամ հեռացել է կինոփառատոնից առանց ոչնչի:

Կինոփառատոնի ղեկավար Ջորջ Միլլերի կողմից մրցանակները հանձնելուց մի քանի րոպե անց, քննադատները, հանդիսատեսն ու համակիրներն արդեն վշտի և զայրույթի մեջ էին: Բանն այն է, որ երբ հայտարարվել է այս տարվա Կաննի ծրագիրը` Ջարմուշի, Ռեֆսի, Ասայասի, Վերխովենի երկրպագուները ցնծության մեջ էին:

Մրցույթի արդյունքում պարզվել է, որ իսկապես նրանցից մեկն ամենաուժեղն է արդեն երկար տարիներ: Արվեստագետներից ոչ մեկը չի ճանաչվել հաղթող, թեպետ նրանց գրեթե բոլոր նկարները լայն արձագանք են գտել մամուլում, բացառությամբ` Անդրեա Առնոլդի «Ամերիկյան միլաշկա» և Շոն Փենի «Վերջին դեմքը» ֆիլմերի:

5293 | 0
Facebook