Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հին Չինաստանի առավելագույն պատիժը` 9 սերնդի մահապատիժ

00:10, երկուշաբթի, 23 մայիսի, 2016 թ.
Հին Չինաստանի առավելագույն պատիժը` 9 սերնդի մահապատիժ

Չինական հզոր դինաստիաների կառավարման ժամանակ կայսրության օրենքները եղել են առանձնապես դաժան: Հատկապես ծանր հանցանքներ գործողներին պատժելու համար իրականացվել է մահապատիժ, որին ենթարկվել են ոչ միայն հանցանքն իրականացրած մարդիկ, այլև նրանց սերունդները: Պատիժը կոչվել է «9 պորտի ոչնչացում», որի ժամանակ մահապատժի են ենթարկել հանցագործի բոլոր հարազատներին` ծնողներին, տատիկներին, պապիկներին, երեխաներին, թոռներին, եղբայրներին, քույրերին, զարմիկ-զարմուհիներին, մորաքույր-հորաքույրներին, հորեղբայր-մորեղբայրներին:
     Որոշ կայսրեր «բարեգթություն» են դրսևորել` հրամայելով չսպանել անչափահաս երեխաներին, իսկ կանանց ստրկության տանել: Իսկ որոշ իշխողներ էլ տարբերվել են առանձնակի դաժանությամբ` կարգադրելով ողջ գերդաստանի մահապատիժն իրականացնել «հազար կտրվածքի մահ» եղանակով. դահիճները զոհերի մարմնամասերը հատված առ հատված կտրտում էին և նրանք մահանում էին արյունահոսությունից` դժոխային ցավերի մեջ:

Պատմությանը հայտնի ամենաաղմկահարույց «9 պորտի ոչնչացումը» եղել է չինացի գիտնական Ֆան Սյաոժուի մահապատիժը: Վերջինս բացահայտ հայտարարել է, որ տապալված կայսրն է օրինական տիրակալը և հրաժարվել է նոր կայսր Յուն-լեի թագադրման ճառը գրել: Կայսրը հրամայել է ոչնչացնել գիտնականի 9 պորտը, սակայն մտածողն ինքն է խնդրել, որ սպանեն 10 պորտին և մահապատիժը տարածվել է հարազատներից բացի նաև նրա ուսանողների վրա: Ընդհանուր առմամբ՝ տանջամահ է արվել 873 մարդ, իսկ Ֆանին երկու կես են արել:

Ֆան Սյաոժու
Ֆան Սյաոժու
8046 | 1
Facebook