Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոտեսիլյան սկանդալ. ռուսական ժյուրիի անդամը խախտել է գաղտնի քվեարկության կանոնները

18:15, երեքշաբթի, 10 մայիսի, 2016 թ.
Եվրոտեսիլյան սկանդալ. ռուսական ժյուրիի անդամը խախտել է գաղտնի քվեարկության կանոնները

«Եվրոտեսիլի»-ի Ռուսաստանի ժյուրիի անդամներից Անաստասիա Ստոցկայան նկարահանել է ժյուրիի քվեարկության ընթացքն ու այդ տեսանյութը տեղադրել periscope-ում` կիսաեզրափակչից մեկ օր առաջ: Տեսանյութում երևում է, որ Ռուսաստանի ժյուրին կողմ է քվեարկում Նիդեռլանդների օգտին, իսկ Հունգարիային ու Մոլդովային` դեմ: Տեսանյութում նաև երևում է` Ստոցկայան կատակով նշում է, որ ինքը հայերի կողմից է, քանզի իր ամուսինը հայ է:
     Եվրոպացիներին զայրացրել է տեղի ունեցածն ու նրանք հայտարարել են, որ ժյուրիի անդամներն իրավունք չունեն նկարահանել ու տարածել գնահատման ընթացքը:

22755 | 2
Facebook