Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը` մաեստրո Վալերի Գերգիևի ղեկավարությամբ, համերգ է տվել Պալմիրայի ավերակների մոտ: Միջոցառումն անցկացվել է հնագույն ամֆիթատրոնի հրապարակում, գրում է bbc-ն:
Սիմֆոնիկ նվագախմբի կազմում է եղել նաև թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինը:
Հիշեցնենք` մարտին սիրիական կառավարական զորքերն ամբողջությամբ ազատագրեցին Պալմիրա քաղաքը` «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից: