«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, ԴԱՀԿ արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված սկանդալային նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում այսօր քրեական գործ է հարուցվել:
Քրեական գործը հարուցվել է՝ ՀՀ քրեական օրենսգքրի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով): Տեղեկությունը մեր զրույցում հաստատեցին ՀՔԾ-ից»:
Մանրամասները` թերթի համարում: