Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարավային Կորեայի օլիմպիական պատվիրակությունը պաշտպանված կլինի Զիկա վարակից՝ հատուկ համազգեստի շնորհիվ

23:25, չորեքշաբթի, 27 ապրիլի, 2016 թ.
Հարավային Կորեայի օլիմպիական պատվիրակությունը պաշտպանված կլինի Զիկա վարակից՝ հատուկ համազգեստի շնորհիվ

Ռիոյի օլիմպիական խաղերին Հարավային Կորեայի պատվիրակության համազգեստը կպաշտպանի մարզիկներին Զիկա վարակից։ Համազգեստը ներկայացվել է Հարավային Կորեայի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից։ Այն բաղկացած է երկարաթև բաճկոնից և հաստ կտորից կարված տաբատից։ Համազգեստը կարելու համար օգտագործվել է հատուկ կտոր, որը, քիմիական նյութերի միջոցով, վանում է միջատներին։ Մարզիկները համազգեստը կրելու են ինչպես մարզական իրադարձություններին, այնպես էլ օլիմպավանում և ցերեկույթների ժամանակ։
     Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ, չնայած Զիկա տենդի տարածմանը, Ռիոյի օլիմպիական խաղերը կկայանան։

5468 | 0
Facebook