Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ազատություն Լևոն Հայրապետյանին» պահանջով երթի մասնակիցները նամակ հանձնեցին ԱԳՆ ու ՌԴ դեսպանատուն

14:20, երեքշաբթի, 19 ապրիլի, 2016 թ.
«Ազատություն Լևոն Հայրապետյանին» պահանջով երթի մասնակիցները նամակ հանձնեցին ԱԳՆ ու ՌԴ դեսպանատուն
     «Ազատություն Լևոն Հայրապետյանին» վերտառությամբ պաստառներով ու կոչերով ակցիայի մասնակիցներն այսօր երթով շարժվեցին ՀՀ արտգործնախարարություն և ՌԴ դեսպանություն, որտեղ Լևոն Հայրապետյանին ազատ արձակելուն միջնորդելու պահանջով նամակ հանձնեցին: «Լևոն Հայրապետյանը բազմիցս ասել է, որ այդ գործը կապ ունի Հայաստանում գործող մի քանի իշխանավորների հետ, ինքը հայտարարություն է տվել, որ այո, Հայաստանում անտանելի վիճակ է, և իր ձերբակալությունը կապում է այդ հայտարարության հետ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավաբան Հայկազ Մակարյանը:
     Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանը հայ գործարար Լևոն Հայրապետյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման: Երկրորդ կարգի հաշմանդամ Հայրապետյանը 4 ինֆարկտ և 2 ինսուլտ է տարել, տառապում է քաղցկեղով, ուրոլոգիական խնդիրներ ունի, դժվար է տեղաշարժվում:
3592 | 0
Facebook