Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Նեռի աշտարակի կտտանքների թանգարանը

01:08, չորեքշաբթի, 23 մարտի, 2016 թ.
Նեռի աշտարակի կտտանքների թանգարանը

Բոլոր նրանք, ում հետաքրքիր է, թե ինչու են միջնադարը համարում խավարի դարաշրջան, թե մինչև ուր կարող է հասնել մարդկային սադիզմը, թե ինչպես կարող են սրբերի քողի տակ թաքնված դահիճները դաժանաբար տանջել իրենց ցեղակիցներին, կարող են այցելել Իտալիայի Սան-Ջիմինյանո քաղաքում գործող կտտանքների թանգարանը: Այստեղ այդ մասին կպատմեն ավելի քան 100 ցուցանմուշները` գիլյոտին, սատանայի գելոցներ` մարմինը ձգելով մաս-մաս անելու համար, «իսպանական սարդ»` անհավատարիմ կանանց կուրծքը պոկելու համար, «հերետիկոսի պատառաքաղ»` ածելու պես սուր եզրերով հարմարանք, որը տեղադրում էին զոհի կզակի տակ, որ նա չքնի:

Թանգարանը տեղակայված է Նեռի աշտարակում, որը կառուցվել է 13-րդ դարում: Այստեղ այնպիսի տպավորություն է, կարծես լսվում են դարեր շարունակ ամրոցի ներսում տանջամահ արվող դժբախտների հառաչանքները:

62825 | 1
Facebook