Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Գագիկ Խաչատրյանը ձախողեց, Հովհաննես Հովսեփյանը չի՞ հիասթափեցնի

12:53, ուրբաթ, 04 մարտի, 2016 թ.
Գագիկ Խաչատրյանը ձախողեց, Հովհաննես Հովսեփյանը չի՞ հիասթափեցնի
     Ֆիննախն ու ՊԵԿ-ը կրկին տարանջատելով ու Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանին նշանակելով՝ Սերժ Սարգսյանը փորձում է տնտեսական կարևոր խնդիր լուծել: Ասում են՝ Հովսեփյանի միջոցով իշխանությունն ուզում է ավելացնել հարկահավաքության ծավալները. Հովհաննես Հովսեփյանը գործի է անցնելու օլիգարխների բիզնեսները, պետական չինովնիկների չարաշահումները դուրս բերելու, խոշոր հարկ վճարողների մոտ ստվերային շրջանառությունը վերացնելու՝ իրեն վերապահված առաքելությամբ: Ասում են նաև, որ Գագիկ Խաչատրյանն այդ մասով ձախողել է, և նոր նշանակմամբ Սերժ Սարգսյանը փորձելու է ուղղել սխալը:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
26662 | 5
Facebook