Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նեյմարը գրեթե զրկվել է անձնական ինքնաթիռից և զբոսանավից

18:31, երեքշաբթի, 16 փետրվարի, 2016 թ.
Նեյմարը գրեթե զրկվել է անձնական ինքնաթիռից և զբոսանավից

Բրազիլական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ դատարանը մտադիր է կալանքի տակ վերցնել Նեյմարի անձնական ինքնաթիռը և զբոսանավը, որոնք գնահատվում են 4 և 3,5 մլն եվրո։ Ֆուտբոլիսի ունեցվածքը կարող է առգրավվել չվճարված հարկերի հաշվին։
     Այս պահին սառեցված են ֆուտբոլիստի՝ 43 մլն եվրո ակտիվները։ Բացի այդ, ֆուտբոլիստը չի կարող օգտվել անձնական ինքնաթիռից, քանի որ դատարանը ծանուցում է ուղարկել Քաղաքացիական ավիացիայի ազգային գործակալություն։
     Նեյմարին մոտ կանգնած աղբյուրները, սակայն, նշում են, որ սիրելի զբոսանավը կորցնելու հեռանկարը ֆուտբոլիստը շատ ցավալի է ընդունում։ 25 մետրանոց նավը ֆուտբոլիստը գնել է 2012 թվականին՝ մոր պատվին անվանելով այն «Նադին»։
     Հիշեցնենք նաև, որ Բրազիլիայի հավաքականի ավագն աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկն է։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ նա «Բարսելոնա»-ում վաստակում է տարեկան 10,5 մլն եվրո։

6874 | 0
Facebook