Սաուդյան Արաբիայի՝ Թուրքիա ուղարկված ռազմաօդային ուժերը կռմբակոծեն ԴԱԻՇ ահաբեկիչների մայրաքաղաք համարվող Ռաքքա քաղաքն ու դրա արվարձանները: Այս մասին Al Arabiya հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է թագավորության պաշտպանության նախարարի խորհրդական Ահմեդ ալ-Ասիրին:
Նրա խոսքերով՝ Ինջիլիքի ռազմաբազա են ուղարկվել սաուդյան մի քանի կործանիչներ, սակայն ցամաքային զորքեր այնտեղ չկան: Սաուդյան Արաբիայի Թագավորությունը հանձն է առնում ահաբեկիչների դեմ պայքարում ներդնել իր ուժերն, ասել է խորհրդականը: