Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ ընդունում էր «Հանովեր-96»-ին։ Խաղի միակ և հաղթական գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի և «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Հանդիպման 57-րդ րոպեին Հենրիխը, Մարկո Ռոյսի փոխանցումից հետո, հեռահար հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Այսպիսով, «Բորուսիա»-ն, վաստակած 48 միավորով, շարունակում է ընթանալ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում: